HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տոմսի փոխարեն գիրք. փետրվարի 19-ից 23-ն անցկացվում է «Գրքի բանկ» ծրագիրը

Փետրվարի 19-ին, հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու համաշխարհային օրվա առթիվ, մեկնարկել է «Գրքի բանկ» ծրագիրը։

Ծրագրի շրջանակում փետրվարի 19-ից 23-ը բոլոր ցանկացողները կարող են անվճար այցելել Երևանի 20 թանգարան՝ մուտքի տոմսի փոխարեն նվիրելով գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գրքեր:

Ծրագրում ընդգրկված թանգարանները բաց են ժ. 11:00-ից -16:30-ը, սակայն ցանկացողները կարող են գրքեր նվիրաբերել նաև Երևանի 10 տարբեր վայրերում տեղադրված «Գրքի բանկի» պահարաններում: Կազմակերպիչներն առաջարկում են գրքերի շապիկների ներսի մասում կոկիկ զետեղել նվիրողի անունն ու ստորագրությունը:

Ծրագրի նպատակն է ամրապնդել գիրք նվիրելու և կարդալու մշակույթը Հայաստանում, հասարակությանը մասնակից դարձնել համայնքային զարգացմանը, ինչպես նաև աջակցել համայնքային գրադարաններին։

«Գրքի բանկին» նվիրված բոլոր գրքերը փոխանցվելու են Շիրակի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի համայնքային գրադարաններին: Ստեղծվել է նաև կայք, որի միջոցով հետագայում հնարավոր է տեղեկանալ, թե որ գրադարանում է հայտնվել յուրաքանչյուրի նվիրած գիրքը:

«Գրքի բանկ» ծրագիրն իրականացվում է «Ֆլեշմոբ դիվիզիա» ՀԿ-ի նախաձեռնությամբ, «Քաունթերփարթ ինթերնեշնլի» հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ ՄԶԳ-ի ու ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» նախագծի շրջանակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter