
Ակցիա. ԿԸՀ-ի դիմաց տեղի ունեցավ ժողովրդավարության թաղումը. փետրվարի 19 մեռելոցի օր է (ֆոտո)
Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց տեղի ունեցավ «Չծնված ժողովրդավարության վախճանը» խորհրդանշող ակցիա:
Ակցիայի մասնակիցները ծաղկեպսակ դրեցին ԿԸՀ-ի դիմաց՝ ի նշան ժողովրդավարության թաղման:
Ակտիվիստների խոսքով՝ մեկ օր առաջվա ընտրությունների ժամանակ խաբեությունների, ծեծկռտունքի, ընտրակեղծիքների պատճառով փետրվարի 19 համարվում է մեռելոցի օր:
Ակցիայի մասնակիցները շարունակելու են իրենց բողոքը Ազատության հրապարակում՝ միանալով Րաֆֆի Հովհաննիսյանին:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Սոնա Սիմոնյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել