
Արմավիրն ու Էջմիածինը սատարել են ընդդիմադիր գործչին
Արմավիրի մարզի 3 քաղաքներում ընդհանուր հաշվով հաղթող է դարձել Րաֆֆի Հովհաննիսյանը: Էջմիածնում (19/01-19/23 տեղամասեր) «Ժառանգության» առաջնորդը համոզիչ հաղթանակ է տարել գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի հանդեպ: Նա հավաքել է 11027 ձայն, որի դիմաց երկրի ներկա ղեկավարին վստահության քվե է տվել 7336 քաղաքացի:
Մարզկենտրոն Արմավիրում (21/01-21/16) էլ կրկին ընդդիմադիր գործիչն է եղել առաջատարը: Նրան քվեարկել է 7838 անձ, իսկ 4986 քվե ստացել է Սերժ Սարգսյանը:
Մարզի երրորդ քաղաք Մեծամորում (20/01-20/05) ընդամենը 14 ձայնի առավելությամբ հաղթել է Սերժ Սարգսյանը: Նա ստացել է 2827 քվե, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 2813:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել