HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարար Քուշկյանն այցելել է Շիրակի մարզ

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում, այցելել բուժհաստատություններ, հանդիպել բուժաշխատողների հետ, մասնակցել Բուժաշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:

Նախարարը նախ այցելել է Ամասիայի բժշկական կենտրոն, որտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում Սոցիալական ներդրումների հիմնադրամի աջակցությամբ: Հարություն Քուշկյանը շրջել է բժշկական կենտրոնում, ծանոթացել շինարարության ընթացքին, կատարել որոշ դիտարկումներ: Ըստ նախնական պայմանավորվածության` Ամասիայի բժշկական կենտրոնը շահագործման կհանձնվի սեպտեմբերին:

Բուժաշխատողի օրվա կապակցությամբ մարզում կազմակերպված միջոցառման ժամանակ նախարար Քուշկյանը ողջունել և շնորհավորել է բուժաշխատողներին:  Բարեխիղճ ու անմնացորդ աշխատանքի համար տասնյակից ավելի բուժաշխատողներ պարգևատրվել են պատվոգրերով:

Այնուհետև առողջապահության նախարարն այցելել է Գյումրու բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի շինարարական հրապարակ: Ծանոթանալով աշխատանքների ընթացքին` Հարություն Քուշկյանը, ընդհանուր առմամբ, գոհ է մնացել:

Լրագրողրենրի հետ զրույցում առողջապահության նախարարն անդրադարձել է ոլորտի բարեփոխումներին: Նախարար Քուշկյանը նշել է, որ Շտապօգնության ծառայության արդիականացման ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի շտապօգնության ավտոպարկը ևս կթարմացվի և նոր մեքենաներ կհատկացվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter