
Արարատի մարզի քաղաքներում Սերժ Սարգսյանի քվեաթերթիկները մի քանի անգամ շատ են եղել Րաֆֆի Հովհաննիսյանի ձայներից
Արարատի մարզի բոլոր 4 քաղաքներում գործող նախագահ Սերժ Սարգսյանի առավելությունը շոշափելի է եղել երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ:
Ըստ ԿԸՀ պաշտոնական տվյալների՝ Մասիս քաղաքում (թիվ 16/01-16/09 տեղամասեր) ՀՀԿ թեկնածուն ստացել է 6.865 քվե, իսկ «Ժառանգության» առաջնորդը՝ 3.392:
Մարզկենտրոն Արտաշատում (17/01-17/15) Սարգսյանի ձայները շուրջ 11.000-ով շատ են եղել: 14.716-ը՝ 3.754-ի դիմաց:
Զգալի առավելությունը պահպանվել է նաեւ Վեդիում (18/09-18/13), որտեղ Սարգսյանի անվան դիմաց գրանցվել է 6.347 քվեաթերթիկ, իսկ Հովհաննիսյանը ստացել է 813 ձայն:
Արարատ քաղաքում էլ (18/01-18/08) գործող նախագահի վստահության քվեները հաշվվել են 6.894 հատ, իսկ Հովհաննիսյանինը՝ 2.590:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել