HY RU EN

Անի Հովհաննիսյան

Րաֆֆի Հովհաննիսյանը գնալու է ոչ թե մինչև վերջ, այլ մինչ հաղթանակ (տեսանյութ)

Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում մինչ վաղը 17:00-ն ժամանակ տվեց ՀՀ իշխանություններին խոստովանելու և ներողություն խնդրելու երեկ կատարած ամոթալի արարքների՝ զինվորների, ուսուցիչների ընտրական իրավունքը խախտելու, լցոնումների, ուժի կիրառման և բոլոր տեսակի ընտրակեղծիքների համար:

Լրագրողների հարցին, եթե իշխանությունները ներողություն չխնդրեն, ո՞րն է լինելու Հովհաննիսյանի գործողությունը, նա պատասխանեց. «Ես նախապայմաններով, վերջնագրերով, անգամ երիտասարդ շատ լավ քաղաքացիական ակտիվիստների առաջարկով ածականներ կպցնող չեմ: Ես հավատում եմ, որ օրենքը բոլորիս նկատմամբ պիտի հավասար կիրառվի: Ես գնալու եմ ոչ թե մինչև վերջ, այլ մինչև հաղթանակ»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա հասցրեց պատասխանել նաև մի քանի քաղաքացիների հարցերին, որից հետո ասուլիսն ավարտվեց, իսկ ժողովուրդն անորոշությամբ լքեց Ազատության հրապարակը:

Տեսանյութը՝ Սոնա Սիմոնյանի, Անի Հովհաննիսյանի