
Սյունիքի 7 քաղաքներից 6-ում հաղթել է Սերժ Սարգսյանը, իսկ մարզկենտրոն Կապանը սատարել է Րաֆֆի Հովհաննիսյանին
Սյունիքի մարզում կա 7 քաղաք, որոնցից 6-ում երեկ կայացած նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահ Սերժ Սարգսյանը:
Գորիսում (թիվ 37/01-37/09, 37/77 տեղամասեր) ՀՀԿ թեկնածուին ձայն է տվել 7279 քաղաքացի, իսկ նրա հիմնական մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանին՝ 2572-ը:
Սիսիանում (37/10-37/16) տարբերությունն այնքան էլ մեծ չի եղել, սակայն պայքարը կրկին ավարտվել է Ս. Սարգսյանի հաղթանակով: Վերջինս ստացել է 3690 քվե: Րաֆֆի Հովհաննիսյանը հետ է մնացել մոտ 500 ձայնով՝ 3184:
Քաղաքի կարգավիճակ ունեցող Դաստակերտ համայնքում ընդամենը մեկ տեղամաս կա (37/17), որտեղ երկու ֆավորիտների ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. Ս. Սարգսյան՝ 122, Ր. Հովհաննիսյան՝ 17:
Մարզկենտրոն Կապանում (38/01-38/21), որը Սյունիքի ամենամեծ քաղաքն է, հաղթել է ընդդիմադիր գործիչը: Նրա 9375 քվեների դիմաց գործող նախագահը ստացել է 7274 ձայն:
Ագարակ քաղաքում (38/63-38/65) առաջատարը եղել է Սերժ Սարգսյանը: Նրան վստահության քվե է տվել 2925 ընտրող: «Ժառանգության» առաջնորդը ստացել է 454 ձայն:
Ագարակի հարեւան Մեղրիում (38/61-38/62) էլ քվեաթերթիկները բաշխվել են հետեւյալ կերպ. Սարգսյան՝ 1787, Հովհաննիսյան՝ 707:
Քաջարան քաղաքում (38/55-38/57), ինչպես եւ Սիսիանում տարբերությունը մեծ չի եղել: Եթե երկրի ներկայիս ղեկավարին տրվել է 1971 ձայն, ապա Հովհաննիսյանին՝ 1714:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել