HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պոլիտեխնիկում ամփոփվեցին ներհամալսարանական օլիմպիադայի արդյունքները

ՀՊՃՀ-ում ամփոփվեցին  «Տիեզերքն ուսանողի աչքերով» էլեկտրոնային պաստառների մրցույթ-ցուցահանդեսի և «Ծրագրավորման» գծով ներհամալսարանական օլիմպիադայի արդյունքները

1961թ. ապրիլի 12-ից ի վեր ամեն տարի առանձնակի շուքով է նշվում տիեզերագնացության համաշխարհային օրը` որպես ճարտարագիտական մտքի թռիչքի խոշորագույն օր, որով նոր դարաշրջան բացվեց տիեզերքի նվաճման ու ճանաչման ասպարեզում:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, (Պոլիտեխնիկ), ի նշանավորումն մարդկության կողմից տիեզերքը նվաճած Յու. Գագարինի թռիչքի 50-ամյա տարելիցի, ս.թ. ապրիլի 7-13-ը տեղի ունեցան մի շարք միջոցառումներ, որոնք այսօր ամփոփվեցին Հայաստանի Ֆիլատելիստների Միության, ճարտարագիտական համալսարանի և «ՀԱՅՓՈՍՏ» ընկերության համատեղ կազմակերպած «Մարդը և տիեզերքը» հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդեսի փակման ժամանակ:

Պատվոգրերի և դրամական խրախուսական մրցանակների արժանացան ՀՊՃՀ Ուսանողական խորհրդի նախաձեռնած «Տիեզերքն ուսանողի աչքերով» էլեկտրոնային պաստառների մրցույթ-ցուցահանդեսի լավագույն 3 աշխատանքները: Առաջին կարգի պատվոգրի արժանացավ  ճարտարագիտական համալսարանի Էլեկտրատեխնիկական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Ավետիք Բալթյանի ցուցապաստառը, երկրորդ կարգի պատվոգրի` նույն համալսարանի Մեխանիկամեքենագիտական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Հարություն Բարսեղյանինը, իսկ 3-րդ կարգի պատվոգիր շնորհվեց Ռուս-հայկական սլավոնական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Վլադ Սարուխանյանին:

Ամփոփվեցին նաև ապրիլի 9-ին ՀՊՃՀ քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի «Ալգորիթմական լեզուների և ծրագրավորման» ամբիոնում մեկնարկած «Ծրագրավորման» գծով ներհամալսարանական օլիմպիադայի արդյունքները, որին մասնակցել էին բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով սովորող ուսանողներ ՀՊՃՀ Երևանյան և Վանաձորյան կրթահամալիրներից:

Արդյունքում, մրցանակային երեք տեղերը գրավեցին բուհի Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանողներ Հարություն Հարությունյանը, Սուրեն Շահինյանը և Արտաշես Խանոյանը: Իսկ մի խումբ ուսանողերի, այդ թվում նաև` Վանաձորի պոլիտեխնիկցիների, տրվեցին պավտոգրեր ակտիվ մասնակցության համար: ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) Հասարակության հետ կապերի և տեղեկատվության բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter