HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նաիրա Կարապետյան. «Հայրենասեր մարդը ժողովրդին չի տանի առճակատման»

«Ոչ միայն իշխանությունները, այլեւ միջազգային բոլոր դիտորդական առաքելությունները փաստում են, որ 2013 թվականի նախագահական ընտրությունները լավագույնն էին Հայաստանի Հանրապետության 21-ամյա պատմության մեջ: Կարծում եմ, դրա վառ ապացույցն է նաեւ այն հանգամանքը, որ որոշ համայնքներում գործող իշխանությունը հավաքեց ավելի քիչ քվե»,- «Հետքի» հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը: 

Ըստ նրա` հասարակության լայն զանգվածը կատարել է իր ընտրությունը` վստահության քվե տալով գործող նախագահին, ինչի մասին են վկայում ԿԸՀ արձանագրած արդյունքները: 

«Ինչ վերաբերում է հասարակության մեջ հնչող դժգոհություններին, ես դա նորմալ եմ համարում, ժողովրդավար երկրներում դա սովորական հետընտրական գործընթաց է համարվում»,-ավելացրեց պատգամավորը: 

Անդրադառնալով երեկ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների ընտրություններից հետո իրենց կազմած զեկույցի ներկայացման ժամանակ մի խումբ երիտասարդների բողոքի ակցիային, որով ընդհատել էին զեկուցողների դրական գնահատականները եւ ներկայացրել իրենց դժգոհությունը, ըստ որի` ընտրությունները կեղծվել են, Նաիրա Կարապետյանն ասաց, թե իրենց խառնվածքով երիտասարդներն ըմբոստ են, ծայրահեղական եւ հաճախ մաքսիմալիստական քայլերի են գնում` ցանկացած հարցում, ցանկացած վայրում, ցանկացած երկրում, եւ ոչ միայն ընդդիմադիր դաշտում: 

Նաիրա Կարապետյանը դժվարացավ կանխատեսել, թե ինչ կփոխվի Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումից, եթե այն կայանա: «Դժվարանում եմ կանխատեսումներ անել, սակայն մի բան հստակ է` հայրենասեր մարդը ժողովրդին չի տանի առճակատման»,-ավելացրեց պատգամավորը:

Մեկնաբանություններ (1)

ՍԱՄՎԵԼ
Նաիրա Կարապետյան լայն զանգվածը կատարել է իր ընտրությունը ոչ օգուտ ձեր բարեկեցության ոչ հհկ-ի,այլ այս օլիգարխիկ,անօրեն իշխանության դեմ ,իսկ լսելով ձեր ու շարմազանովներին մեք կայֆ ենք ստանում աղքատությունից անգործությունից,որ մեր երեխաները թերսնվում են և ,որ մարդիկ այս երկրի իրենց առջև միայն փակուղի են տեսնում ,որ մարդիք լքում են սերժա-քոչարյանական ապահով դրախտավայրը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter