
«Հայ իրավաբանների միությունը» շնորհավորում է «նորընտիր նախագահ» Րաֆֆի Հովհաննիսյանին
«Տարիներ շարունակ հայ ժողովուրդը շատերի կողմից քննադատվել է, որ չի կարողանում տեր կանգնել իր իրավունքներին: Հիմա նրանք ոտքի են կանգնել ու քվեարկել իրենց կամքով»,- ասաց «Հայ իրավաբանների միության» նախագահ Կարո Ղազարյանը հանրահավաքի ժամանակ` նշելով, որ արդեն «Հայաստանը փոխելու եզրին ենք»:
«Ժողովրդի քվեն պետք է կառավարի: Մենք պետք է միավորվենք: Մենք պետք է միավորվենք ոչ միայն միմյանց հետ, այլ նաև ստիպենք անել դա նրանց, ովքեր դիմակայում են ընդունել ճշմարտությունը և միավորվել մեզ հետ»,- ասաց նա ` շնորհավորելով Րաֆֆի Հովհաննիսյանին որպես «նորընտիր նախագահ» :
Իր ելույթում Կարո Ղազարյանը կոչ արեց «քաղաքական կուսակցությունների, միությունների, համայնքների, դպրոցներին ու բարեգործական կազմակերպությունների ներկայցուցիչներին» միանալ «նորընտիր նախագահ» Րաֆֆի Հովհաննիսյանին ժողովրդի կամքին տեր կանգնելու պայքարում:
Լուսանկարը` Սոնա Սիմոնյանի
Մեկնաբանել