HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարով եկար, Րաֆֆի...կամ ժողովրդի ոգին շշի մեջ երկար չես պահի

Հեռվում ծնված մի մանուկ լույս պիտի բերեր մի օր: 
Յոթերորդ սարի հետևում առաջին սարն է. առանց առաջին սարի յոթերորդ  սար չկա: Իսկ գետը միշտ նույն սարից է գալիս՝ ինչքան էլ որ որոշ «ջուր խմողներ» փորձեն հակառակը համոզել: 
2 + 2 = 22 

Եկա, տեսա ու ՄԻԱՅՆԱԿ երկրի նախագահ ընտրվեցի: 
Հաղթանակիդ փարան չմոռնաս, լաո: 

Առանց ընտրակաշառքի, առանց քո օգտին լցոնումների, առանց քո օգտին սարքած թվերի, առանց ընտրատեղամասերի դռների մոտ քեզ համար խռնված «թաղի հեղինակությունների», առանց քո օգտին ցնդող թանաքներիի, առանց կեղծ անձնագրերով քո օգտին քվեարկողների, առանց...: Ոչ, միայն ԴՈՒ: Դեռ մի բան էլ տարան:

Ու, ծրագրված հաջորդականությամբ, սկսվեց  «անկախ», պալատական նախանձների պիտակավորումների շարանը. 
«իշխանությունների դրած ընդդիմադիրն ա»,  «ամերիկան ա ասել, որ 2-րդ տեղը տան», « բան չի կարա անի», «մարդիկ իրան չեն ընտրել. իշխանության դեմ են ընտրել», «ինչի հրապարակում վերևից չխոսաց»,  «1-2 օր հետո մարդիկ կհոգնեն-կհարմարվեն», «ցույց անելու ժամանակներն անցել են», «...»:

 Չհավատաք: 
 Վախենում են:
 Վախենում են ժողովրդից:  ԺՈՂՈՎՐԴԻՑ:
 Նա արեց իր բաժինը: Հիմա ՔՈ հերթն է. այլապես իրեն հետո 
չմեղադրես: Անձի խնդիր չէ այլևս. ԱԶԳԻ խնդիր է:
.....................
Նոր «Ազգային Ժողով»:
Նոր Սահմանադրություն: 
Ընտրովի «Մարզային Ժողով»: 
Ընտրված մարզպետ: 
Տեղական կուսակցություններ ստեղծելու հնարավորություն:
ՆՈՐ Հայաստան: 
....................
Հաղթանակիդ փարան չմոռանաս,անկեղծ ընտրող:
Տիգրան Մեծի բանակը ժամանակին  500 հազարից շատ ավելի փոքր էր:
 
Վարազ Սյունի 
Ամստերդամ 
20.02.2013

Լուս.՝ Սառա Անջարգոլյանի

Մեկնաբանություններ (7)

Ֆլորա
լավ հոդված է
Թլկատինցի
Հայ ժողովուրդ, իր գործով եւ ոչ լոկ խօսքով, ե՞րբ պետի փաստի որ Կոստան Զարեանի գրածը թէ ՚Հայեր խանութպան ազգ է՚ սխալ է:
վարդան
ժողովուրդը ու ազգությունը չգիտի, որ ղեկավարությունն է ընտրում իր ղեկավարին.լեվոն տեր պետրոսյանը բանտից փախած լավ ղեկավարեց իր բանտարկիալ ընկերներով.ռաֆֆին տեսնենք ինչ կանի. ժողովրդին թե կատուն կծի թե շունը ,կարևոր չի ցավը ցավ է.
M.K.
Cisht e, sa arden andzeri paykar che.
M.K.
Ays pahin arden parz kdarna te ov e zhoxovrdi koxkin, u ov ishxanutian koxkin.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
M.K. - Լրիվ համաձայն եմ: Այս պայքարի ընթացքում ԼՐԻՎ ՀՍՏԱԿ կերպով երևալու է,թե իրականում ով է ժողովրդի կողքին և ով ոչ: Սա այլևս Րաֆֆիի,Սերժի,Լևոնի կամ Ծառուկյանի միջև պայքար չէ. սա արդեն պայքար է ԺՈՂՈՎՐԴԻ և օլիգարխային համակարգի միջև: Ով այս պահին ժողովրդի հետ չէ,ուրեմն նա օլիգարխայի հետ է. միջինը չկա:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Փետրվարի 13-ին 7or.am-ում տպագրած իմ «Հայաստանի նախագահն արդեն ընտրված է. ու դա Սերժ Սարգսյանը չէ» հոդվածում ես արդեն գրել եմ. «Ժամանակին Ռուսաստանում, Փետրվարյան հեղափոխությունից հետո, երկիշխանություն էր: Նույնը կլինի Հայաստանում`նույն ավարտով»:........................................................... Հայաստանում այսօր ԱՅՆՊԻՍԻ սոցիալական անարդարություն է,որ ժողովրդի ցասման պոռթկումը սոսկ ժանմանակի հարց էր: Իսկ որտեղ/երբ ժողովուրդը ոտքի է ելնում,այն ՄԻՇՏ հաղթում է (ի վերջո): Հայաստանի օլիգարխային էլիտան /իշխանությունները ապրում էին/են ԻՐԵՆՑ աշխարհում` իրականությունից կտրված ու շրջապատված քծնողներով,որոնք իրականությունը իրենց չեն ասում: Ճիշտ նույն ձևի ժամանակին Սադդամին թվում էր,թե Իրաքի 99%-ը իրեն պաշտում/սիրում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter