HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». խմում են ու անալիզ անում

Քեֆ անել սիրող, նախընտրական շրջանում ռեստորաններից դուրս չեկող ՀՀԿ-ն նախորդ օրը ՀՀԿ գրասենյակում Սերժ Սարգսյանին է շնորհավորել: Գրասենյակն այնքան ճոխ է, որ կարող է մրցել ցանկացած ռեստորանի հետ: ՀՀԿ-ականներն առանձնապես բարձր տրամադրություն չեն ունեցել. պատճառը ընտրությունների արդյունքներն են: Ժամուկես տեւած հավաքին մասնակցել են ոչ միայն ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, այլեւ բոլոր հայտնի պաշտոնյաներն ու գործարարները: Միակ թեման է եղել՝ ինչու՞ այդպես եղավ. թվարկել են բազում պատճառներ. ՀՀԿ-ականների «դինջությունը», փողի անհավասար «բաշխումը»:

«Քարոզչությունն էս անգամ էն չէր, խորհրդարանական ընտրություններին, երբ Գագոն կար, տուն-տուն, թաղ-թաղ անցնում էինք, մտածել էինք՝ Րաֆֆին ախպար է, շատ ձայն չի ունենա, բողոքական եւ մյուս ոչ ավանդական եկեղեցիների ներկայացուցիչների քանակը հաշվի չէինք առել»,- հավաքի մթնոլորտն է ներկայացրել մասնակիցներից մեկը: 

ՀՀԿ-ի համար ամենաաբսուրդայինը եղել է Կապանում պարտությունը. այնտեղից պատգամավոր է Վահե Հակոբյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին: Վերջինս ՀՀԿ շտաբի պետն էր եւ մեծ ազդեցություն ունի Սյունիքում, սակայն անգամ Քաջարան քաղաքում Սերժ Սարգսյանն աննշան տարբերությամբ է հաղթել Րաֆֆիին: «Հաշվի առեք, որ Կապանում միջին աշխատավարձը մոտ 400 հազար դրամ է, եւ իշխանություններն այնտեղ պարտվում են. աբսուրդային է»,- արձագանքել է թերթի զրուցակիցը: Սերժ Սարգսյանն էլ իր խոսքւմ ասել է՝ գիտեմ, որ մարդիկ կան այստեղ, որոնց արդյունքները չեն գոհացնում, բայց սրան նույնպես պետք է պատրաստ լինեինք, որովհետեւ սոցիալական վիճակը երկրում էն չէ: 

Մեկնաբանություններ (1)

Պետրոս
Կապանում միջին աշխատավարձը բավականին ցածր է: Եթե մոտ 10 հոգու աշխատավարձը > 2 մլն.-ից, իսկ մեծ մասինը 40000-200000 է, դա չի նշանակում որ միջին աշխատավարձը 400000 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter