HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». եկա, տեսա, պատմեցի

Երեկ «ՀԺ» թղթակիցը լսել է, թե ինչպես է ԵԱՀԿ դիտորդը իր ընկերոջը պատմում Նոր Նորքի ընտրատարածքներից մեկում իր տեսածի մասին: Դա տեղի է ունեցել սրճարանում, երբ դիտորդը դիտավորյալ կամ ակամա ահագին բարձր է խոսել:

Նա պատմել է, որ հանձնաժողովի նախագահը քվեաթերթիկների հաշվարկի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկած քվեաթերթիկները դնում էր Սերժ Սարգսյանի թերթիկների վրա, հաշվարկը ընդհատում էր, նյարդայնացած դուրս ու ներս էր անում: Դիտորդը անընդհատ կրկնել է, որ եթե իր ներկայությամբ են նման բաներ կատարվել, ուրեմն ինչ է կատարվել այն տեղամասերում, որտեղ դիտորդներ չեն եղել: Նա ասել է, որ հասկանում է, որ ինքը եւ իր դիտորդ գործընկերները պետք է քաղաքականապես կոռեկտ լինեն, բայց դա չի նշանակում, որ պետք է սխալ զեկույցներ ներկայացնեն: Ի վերջո, թղթակիցը հետաքրքրվել է՝ արդյոք իր տեսած խախտումները տեղ գտել են զեկույցում: Դիտորդը դրական է պատասխանել եւ հրաժարվել է այլ հարցերի պատասխանել: Թերթին հաջողվել է ճշտել նրա անունը՝ Ալեսանդր Զանոտա: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter