HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». աշտարակցիներն «ապահովել են» մարզպետի «2» գնահատականը

Թեեւ Սերժ Սարգսյանն իր ստացած ձայների համար պարտական է բացառապես մարզպետներին, քանի որ մի շարք մարզերից ստացած ձայների արդյունքում կարողացավ վերընտրվել, այնուամենայնիվ, տեղական իշխանիկների աշխատանքից ՀՀԿ շտաբում դժգոհ են: Նրանք հերթով կանչում են մարզպետներին ու նախատում: Բնականաբար, «թիրախում» առաջին հերթին Շիարկի մարզպետ, պաշտոնաթող գեներալ Աշոտ Գիզիրյանին, որի ղեկավարած մարզում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Սակայն թերթը տեղեկացել է, որ ՀՀԿ շատբի պետ Հովիկ Աբրահամյանը, խոսելով Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մասին, հայտարարել է. «Ես երկուս եմ նշանակում Սարգիսին՝ իր կատարած աշխատանքի համար»: Ու թեեւ Սահակյանը թերթի հետ զրույցում ասել է, թե նման բան չկա, ՀՀԿ-ականները պնդում են, որ միայն Աշտարակում Րաֆֆու հաղթանական արդեն Սահակյանի «երկուսն» ապահովում է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter