HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաք հագուստ՝ սիրիահայերին

Հայաստանում ապաստանած սիրիահայերի օգնության տարաբնույթ ծրագրերը շարունակվում են: Հայաստանի կառավարության, ՀՀ սփյուռքի նախարարության «Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման կենտրոն» հասարակական կազմակերպության, ՀԲԸՄ-ի, Հայց. Առաքելական եկեղեցու, հասարակական եւ բարեսիրական այլ կազմակերպությունների միջոցով ցուցաբերվող օգնությանը ավելացավ տաք հագուստի տրամադրման ծրագիրը:

Գերմանահայ գործարար Սուրեն Օհանյանի նվիրատվությամբ, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչությունը «Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման կենտրոն» հասարակական կազմակերպությանը տրամադրել է մեծ քանակությամբ ձմեռային տաք հագուստ բոլոր տարիքային խմբերի համար նախատեսված: Հագուստի բաշխումը մեկնարկել է ՀԲԸՄ-Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Նոր Նորքի Հայորդյաց տանը: ՀԲԸՄ սիրիահայերի օգնության օժանդակ հանձնախմբի անդամները, ՀԲԸՄ կամավորներն ու «Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման կենտրոն» հասարակական կազմակերպության աշխատակիցները երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին, ժամը 11-ից մինչեւ ժամը 16:00 կընդունեն կարիքավոր սիրիահայերին ու նրանց կտրամադրեն հագուստը: 

ՀԲԸՄ հայաստանի ներկայացուցչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter