Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարությունում աշխատող կարծախցիները աշխատավարձ չեն ստացել
Մի քանի ամիս է, ինչ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղու և Վրաստան-Թուրքիա սահմանային Կարծախի մաքսակետի շինարարությունը դադարեցված է։ Շինարարական ընկերությունները շինարարությունում աշխատող շատ կարծախցիների չի վարձատրել:
Ներկա դրությամբ շինարարական աշխատանքները դադարեցված են։ «Ինժմշեն-2005» ՍՊԸ-ն, որը կառուցում էր մաքսակետը, տեղի բնակիչներին պարտք է մնացել։
Տեղի բնակիչների հետ գյուղի հիմնախնդիրների և համաշխարհային մասշտաբի նախագծում տեղի բնակիչների զբաղվածության մասին զրույցներից պարզվեց, որ ճիշտ է ոչ շատ, սակայն կային կարծախցիներ, ովքեր աշխատել են երկաթգծի և Թուրքիայի սահմանային մաքսատան շինարարության վրա։
Ներկա դրությամբ շինարարական աշխատանքները դադարեցված են։ «Ինժմշեն-2005» ՍՊԸ-ն, որը կառուցում էր մաքսակետը, տեղի բնակիչներին պարտք է մնացել։ «Ինժմշեն- 2005»-ն Էդուարդ Սաղաթելյանին պարտք է 900 լարի։
Ինչպես պարզվեց, տեղի բնակիչները աշխատում էին առանց գրավոր պայմանագրի։
Տեղացիների խոսքերով, գյուղի բնակիչներից մոտ 15 մարդ է, որոնք շինարարություններում աշխատելու համար հասանելիք գումարը չեն ստացել։
Մանրամասները` «Հարավային դարպաս»-ում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել