Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Փետրվարի 22-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 23-ին արևմտյան շրջաններում, 24-26-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին արևմտյան է՝ 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 23-ին նույնքանով կբարձրանա, արևելյան շրջաններում փետրվարի 24-ին ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով:
Երևանում փետրվարի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 23-ին սպասվում են թույլ տեղումներ, 24-26-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է:
Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել