HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ա. Բախշյան. «Մեր համբերատար լռությամբ, «Աստված իմաստություն տա» աղոթքով օգնենք Րաֆֆի Հովհաննիսյանին»

«Սիրելի հայրենակիցներ, բոլոր նրանք, ովքեր պահանջում են «հիմա», համբերություն պետք է ունենանք սպասել մինչեւ վաղը ժամը 5-ը եւ Ազատության հրապարակում լսենք Րաֆֆիին, ով ահավոր մեծ պատասխանատվություն է ստանձնել մեր երկիրը իրավական ու օրինական ուղու վրա դնելու համար»,- «Հետքի» հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Ըստ նրան` մեր համբերատար լռությամբ, «Աստված իմաստություն տա» աղոթքով օգնենք Րաֆֆի Հովհաննիսյանին, որ, խորհրդակցելով իր կողքը կանգնած ազնիվ քաղաքական գործիչների հետ, վաղը հայտարարի այն միակ օրինական որոշման մասին, որը կբխի մեր ժողովրդի սրտից, կբավարարի մեծամասնությանը, կբացառի որեւէ բախում եւ ոչ մեկին փորձության չի տանի:

«Ես հավատում եմ Րաֆֆիին ու իր վճռականությանը»,- ասում է Անահիտ Բախշյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter