Հարուցվել է քրեական գործ՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ
«Panorama.am» կայքում 2013 թվականի փետրվարի 20-ին հրապարակված «Խուրշուդյանը ՊՆ-ի համար հրապարակում է զինվորին ուղղորդելու տեղամասը» վերտառությամբ հոդվածի հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության 7-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի հատկանիշներով՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ։
Մասնավորապես՝ «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը «panorama.am» կայքին 20.02.13թ. տրամադրել է լուսանկար և հրապարակել տեղեկատվություն, որ Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի թիվ 30 մանկապարտեզում տեղակայված թիվ 29/13 ընտրական տեղամասում ՀՀ Նախագահի ընտրությունների ժամանակ գրանցվել է զինվորին ուղղորդելու դեպք:
Ուսումնասիրելով կայքում տեղադրված ընտրատեղամասում կատարված լուսանկարը և տեղեկատվությունը, հիմնավոր կասկածներ կան ենթադրելու, որ թիվ Nզորամասի զինծառայողի կողմից խախտվել է քվեարկության գաղտնիությունը:
Նկատի ունենալով, որ համացանցում տեղադրված տեղեկություններում առկա են ՀՀ Քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ հարուցվել է քրեական գործ։ Նախաքննության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ։
ՀՀ գլխավոր դատախազություն
Լուս.՝ Panorama.am-ի
Մեկնաբանել