HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գիլանը» կդառնա՞ արգելոց

ՀՀ բնապահպանության նախարարությունը` ի դեմս նախարար Արամ Հարությունյանի, այսօր կառավարության քննարկման է ներկայացնելու Խոսրովի անտառում գտնվող «Գիլան» արգելավայրի կարգավիճակի փոփոխության հարցը: 

Որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը նախարարը հիմնավորում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում առկա էկոհամակարգի հավասարակշռության պահպանմամբ, ինչին հանգել են մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպությունների քննարկումների արդյունքում:

Հիշեցնենք, որ «Գիլան» պետական արգելավայրը ստեղծվել է ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի N673-Ն որոշմամբ` բուսական և կենդանական աշխարհի պահպանությունը, վերարտադրությունն ու կայուն օգտագործումն ապահովելու նպատակով: Արգելավայրը գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում և զբաղեցնում է 118 հեկտար մակերես:

Կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 18-ի N1203-Ն որոշմամբ թույլատրվել էր «Գիլան» պետական արգելավայրի հողամասերը կառուցապատման իրավունքով տրամադրել վարձակալության մինչև 60 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեության համար` մինչև 10 տարի ժամկետով: Հիմք ընդունելով այս որոշումները` «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ը «Գիլան» պետական արգելավայրը 2008 թվականի հունվարի 14-ին վարձակալության և կառուցապատման իրավունքով  տրամադրել էր «Հովազաձոր» ՍՊԸ-ին` իր կողմից ներկայացված «Կենդանական և բուսական աշխարհի օբեկտների պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման կազմակերպման» ծրագիրն իրականացնելու նպատակով:

Աարգելավայրի տարածքում վարձակալի կողմից իրականացվել են կառուցապատման աշխատանքներ: «Գիլան» պետական արգելավայրում «Հովազաձոր» ՍՊԸ-ի կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ  Էկոլոգիական հասարակական դաշինքի և մի շարք լրատվամիջոցների կողմից բարձրացված հարցի կապակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարի, նախարարության աշխատակիցների, մի շարք հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից կազմակերպվել է այցելություն «Գիլան» պետական արգելավայր, ինչից  հետո  ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարությամբ «Հովազաձոր» ՍՊԸ-ի կողմից  իրականացվող  շինարարական աշխատանքները դադարեցվել են:

Բնապահպանության նախարարի N181-Ա հրամանի համաձայն` ստեղծվել էր աշխատանքային խումբ` «Գիլան» պետական արգելավայրում «Հովազաձոր» ՍՊԸ-ի կողմից իրականացվող աշխատանքներն, ինչպես նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գտնվող «Գիլան» կոչվող գյուղատեղում առկա տնտեսությունների խնդիրներն ուսումնասիրելու նպատակով: Աշխատանքային խմբում ընդգրկվել են նաև Էկոլոգիական հասարակական դաշինքի կողմից ներկայացված երկու անդամ:

2011թ-ի մայիսի 30-ին բնապահպանության նախարարությունում կազմակերպվել է հանդիպում և քննարկում, որին հրավիրված են եղել նաև «Էկոլոգիական հասարակական դաշինքի» ներկայացուցիչներ: Բազմաթիվ քննարկումների արդյունքում որոշվեց փոխել «Գիլան» պետական արգելավայրի կարգավիճակը պետական արգելոցի:

«Ներկայացված որոշման նախագծի նպատակը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ողջ տարածքում պահպանության արգելոցային ռեժիմի կիրառման հնարավորության վերականգնումն է, ինչը կհանգեցնի նաև պետական արգելոցի պահպանության արդյունավետության բարձրացմանը: Որոշման նախագծի նպատակն է նաև պետական արգելոցի տարածքում ներկայացված էկոհամակարգերի ամբողջական պահպանության ապահովումը»,- նշվում է նախագծի նպատակի հիմնավորման մեջ:

Այսինքն` տվյալ որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Բայբուրդ» տեղամասի 118 հեկտար մակերեսով տարածքի համար վերականգնել արգելոցային ռեժիմը, ինչը հնարավորություն կտա բարձրացնել նշված տարածքում ներկայացված էկոհամակարգերի պահպանության արդյունավետությունը:

Մեկնաբանություններ (1)

Aram vardanyan
Bnapahpanutyan naxararutyunn partavor e asi ,te ovqer en ayd kazmakerputyan terern ,,vor uzum en argelocin tiranan.Gilani u argeloci myus hatvacneri tetrn AJ naxagah Hovik Abrahamyann e.Miayn ayd vandali mtqov kancni vochnchacnel,talanel azgajin ,joxovrdakan arjeqnern,inchpes tariner araj na anum er Garnii qare sinfonian qandelov ir manomenti tan parispnern er sar1qum.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter