HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հետընտրական «բարեկարգում»-ծառահատումներ՝ Մալաթիայում

Նախագահական ընտրությունների ավարտից անմիջապես հետո մայրաքաղաքի կանաչ տարածքներում բուռն թափով վերսկսվել են բարբարոսական գործողություններ, որոնք «բարեկարգում» որակելը մեղմ ասած` տգիտության և հետամնացության նշան է։ 

Այսօր Մալաթիայի եկեղեցու հարևանությամբ կրկին ապօրինի ծառահատում էր իրականացվում։ Քաղաքացիները մոտենալով՝ փորձեցին պարզել, թե ով է թույլ տվել նման գործողություն հանրային կանաչ տարածքում, պահանջեցին ցույց տալ թույլտվությունը, սակայն պարզվեց, որ աշխատողների խումբը ծառահատումն արտոնող որևէ փաստաթուղթ չուներ: 

«Չթողեցինք, որ շարունակեն կտրելը, ոստիկանություն կանչեցինք: Հետո տեսանք, որ մի 20 ծառ կտրել են ու դրա անունն է բարեկարգում: Մինչ ոստիկանության գալը՝ բոլոր կտրած ծառերի հետքերը ուզում էին վերացնել, ծածկում էին հողով ու տերևներով, նկարներում պարզ երևում է: Ոստիկանությունը եկավ, նրանց էլ փաստաթուղթ ցույց չտվեցին, բոլորով գնացինք Մալաթիայի ոստիկանական բաժանմունք ու գործ հարուցվեց»,- նշեց քաղաքացի Անի Խաչատրյանը, ով սեփական ջանքերով է կանխել ծառահատումը, ինչպես նաև հանցագործության մասին տեղեկացրել է իրավապահ մարմիններին: Քաղաքացու նկարահանած տեսանյութը ներկայացնում ենք ստորև։ 

Մենք կրնկակոխ հետևելու ենք այդ ապօրինությունը հեղինակած վանդալիստներին, ովքեր իրենց իրավունք են վերապահել՝ վերացնելու հանրային օգտագործման կանաչ տարածքը, հետամուտ ենք լինելու, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն և օրենքի ողջ խստությամբ պատժվեն թե’ նրանք և թե’ նրանց ապօրինի գործողություններն արտոնող չինովնիկները։ 

 «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter