HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտավազդ Փելեշյանի 75-ամյակը` «Նարեկացի» արվեստի միությունում

«Նարեկացի» արվեստի միության «Կինոերեկոներ չորեքշաբթի օրերին» ծրագիրն այս անգամ նվիրված էր  աշխարհահռչակ  ռեժիսոր-վավերագրող Արտավազդ Փելեշյանի  75-ամյակին: Ասում են, որ դեռ 70-ականներին  նա համարվում էր համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական, իսկ կինոյի մեկ այլ դասական` Ս. Փարաջանովը նրան  համարել է «կինեմատոգրաֆիայի սակավաթիվ հանճարներից մեկը»:

 «Կինոերեկոներ չորեքշաբթի օրերին» ծրագրի համակարգող Արևիկ Ավանեսյանը հանդիսատեսին ամփոփ ներկայացրեց Ա. Փելեշյանի կենսագրությունն ու ստեղծագործությունները`  փորձելով  հնարավորինս  ներկայացնել նաև Փելեշյանի արվեստի  առանձնահատկությունը:

«Այսօր, ավելի շատ ուզում եմ խոսենք,  թե ով է  Փելեշյանը մեզ` երիտասարդներիս համար և  ինչ տեղ ունի  մեր` երիտասարդ կինոսիրողներիս ու կինեմատոգրաֆիստներիս կյանքում», - ասաց Արևիկ Ավանեսյանը:

 Ցուցադրվեցին Ա. Փելեշյանի «Մենք» /1969/, «Տարվա եղանակներ»/1975/, «Կյանք»/1992/, և վերջին`1994թվ.-ին նկարահանած «Վերջ» ֆիլմերը:

Ֆիլմի դիտումից անմիջապես հետո  ուղիղ միացում եղավ Փարիզում բնակվող երիտասարդ կինոռեժիսոր Լևոն Մինասյանի հետ, ով  մտերմիկ հարաբերությունների մեջ  է Փելեշյանի հետ`  նրա հետ  աշխատել է, ունեցել անձնական շփումներ, ճանապարհորդել  և հանդիսատեսին պատմելու շատ բան ուներ:

«Այստեղ կային երիտասարդներ,  որքեր նոր էին ճանաչում  Ա. Փելեշյանին, սա այն արդյունքն էր, որը ես ուզում էի տեսնել», - երեկոյի ավարտին ասաց Արևիկ Ավանեսյանը:

Արտավազդ  Փելեշյանը ծնվել է 1938 թվականի փետրվարի 22-ին  Գյումրիում: 1963-1967 թթ. սովորել է  Մոսկվայի կինոինստիտուտի /ВГИК / բարձրագույն ռեժիսորական  դասընթացը  (L. Քրիստիի արվեստանոց): Արդեն ուսանողական տարիներին նրա նկարահանած ֆիլմերը  մեծ ճանաչում են գտել կինեմատոգրաֆիստների շրջանում, ստացել  բազմաթիվ մրցանակներ: Փելեշյանը  ոչ միայն տասնյակ և ավելի  ֆիլմերի հեղինակ  է,  այլ նաև կինոյի տեսաբան է: Նրա «Դիստանցիոն մոնտաժ» և «Իմ կինոն» տեսական գրքերը ներկայացնում են մոնտաժի զարգացման պատմությունը, կինոյի մասին  իր անհատական մտորումները  ու սցենարները:

1969 թվականին  նկարահանած Փելեշյանի «Մենք» ֆիլմը  ստացել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ:

«Նարեկացի» արվեստի միություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter