Պայքար` «ի շահ համաշխարհային օլիգարխիայի ու ներքին այլասերված էլիտաների»
Հայոց պետությունը ո՛չ դրսի «խնամակալների ու դաստիարկների», ո՛չ էլ ներքին փրկիչների անհարժեշտությունը չունի, այլև նոր որակի գիտակից քաղաքացիականության և քաղաքականության:
Այն մարդիկ և այն ուժերը, որ 21 տարի այս կամ այն ձևով իրենց մասնակցությունն են ունեցել հայոց պետականության չկայացման և անկման գործում, ԱՌԱՅԺՄ այն նոր որակը չեն, որ կարող են քաղաքացիական, իրավական և սահմանադրական պետություն կերտեն: Եթէ կարող և ընդունակ էին, դա գործով արած կլինեին, և երկիրը այս սնանկացման չէին հանգեցնի: Նրանք ՆԱԽ պիտի պատասխանատվության կանչվեն, սովորեն ՍԵՓԱԿԱՆ ժողովրդին հարգել, նրա հետ վերաբերվեն իբրև գործոն և ոչ թե կամակատար ամբոխ ու գործիք ու հաշվի նստեն նրա հետ և քաղաքական վստահություն վաստակեն իրենց իրական ծրագրերի ու քայլերի համար:
Սա չի կատարվում ներկայումս, և նմանօրինակ սցենարներ աշխարհի զանազան երկրներում փորձարկվել և շարունակվում են փորձարկվել, որը ներքին ազգային շահերից չեն բխել և չեն բխում, քանզի թաքուն և ինտրիգային համաձայնության և թելադրանքի վրա են հիմնված այդ սցենարները, և որում ներպետական ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԸ բացարձակապես բացառված են այդ սցենարները մշակելու և համաձայնության պրոցեսներից, դա կատարվում է համաշխարհային օլիգարխիայի և ներքին «էլիտաների» սերտաճած համագործակցությամբ:
Լավ կլինի ծանոթանալ 1990-ականներից սկսած ընտրությունների միջոցով նորգաղութատիրական տիրակալական քաղաքականություններին, թե ինչու միլիոնավոր դոլար և եվրո են ներդրվում զուտ «ընտրությունների օգնության» անվան տակ իրականացվող ծրագրերին, որ հիմնականում իրական ժողովրդավարական և քաղաքացիականության զարգացման նպատակներ չունեն: Այս պայքարը անհավասար ուժերի փոխհարաբերակցությամբ է շարունակվում՝ ի շահ համաշխարհային օլիգարխիայի ու ներքին այլասերված էլիտաների և ի վնաս ժողովուրդների ու ազգերի տևական մարդկային ու պետական զարգացման:
Արմինէ Առաքելեան
21.02.2013
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել