HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». երեք սցենար՝ ըստ Սերժ Սարգսյանի

Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումից հետո ՀՀԿ նախագահը ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ներկայացրել է իրենց զրույցի մանրամասները: Նա ասել է, որ հանդիպումն անցել է բավական «կառուցողական» մթնոլորտում: Ինքը Րաֆֆուն ներկայացրել է հետընտրական զարգացումների երեք սցենար.

1. Րաֆֆին դառնում է ընդդիմության նոր բեւեռ, պայքարը կառուցում քաղաքակիրթ նորմերի վրա, ընդունում է, որ այս ընտրություններում զբաղեցրել է երկրորդ տեղը եւ ըստ այդմ էլ շարունակում է քաղաքական դաշտում իր պայքարը:

2. Րաֆֆին եւ իր համախոհները գնում են ռադիկալ քայլերի` պատրաստ լինելով իրենց նկատմամբ նույնանման արմատական քայլերի ու որոշումների իշխանությունների կողմից:

3. Րաֆֆին համագործակցում է ՀՀԿ-ի հետ, ու «աշխատում են միասին»:

«Մտածիր»,-ասել է Սերժ Սարգսյանը Րաֆֆուն: ԳՄ-ին Սերժ Սարգսյանն ասել է` մենք խնդիր չունենք, թող որոշեն, գան-ասեն, երեք սցենարներին էլ պատրաստ ենք:

Սակայն, դատելով նրանից, որ Րաֆֆին Սերժ Սարգսյանի մոտից դուրս գալուց հետո հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ, ապա կոչ արել ընդդիմության բոլոր ներկայացուցիչներին միավորվել իրեն, որ միասին շարունակեն պայքարը, հակված չէ ընդունել միասին աշխատելու առաջարկը: «Հրապարակի» հետ զրույցում «ժառանգականներն» էլ էին ռադիկալ տրամադրված եւ գտնում էին, որ դժվար թե իրենք մտնեն կոալիցիա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter