HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». սպասվածից ցածր էր

«Կարծում եմ՝ Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների որակը սպասվածից ցածր էր». «Twitter» սոցիալական ցանցի իր էջում նման գրառում է արել Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը։ ՀՀ ԱԳՆ-ն սա անարձագանք չի թողել։

Բիլդտը, խոսելով այս ընտրություններին ԵՄ ԱԳ նախարար Քեթրին Էշթոնի եւ ԵՄ ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հիմնականում գնահատականների մասին, եզրակացրել է, որ ԵՄ-ն Հայաստանից ավելին էր ակնկալում։

«Ազատություն» ռ/կ լրագրող Ռ. Յոզվյակի հարցին՝ ինչի վրա է հիմնված իր քննադատությունը, Բիլդտը պատասխանել է. «Ես օգտվել եմ միջազգային դիտորդների տված հաղորդումներից։ Ակնկալում էի, որ ՀՀ իշխանություններն ավելի լավ ընտրություններ կանցկացնեն, քան արեցին, եւ հիասթափվեցի, երբ ընթերցեցի դիտորդների զեկույցները։

Կարծում եմ՝ ՀՀ կառավարությունը պետք է շատ ուշադրությամբ հաշվի առնի այն, ինչ ասվել է դիտորդական տարբեր առաքելությունների կողմից, այդ մտահոգությունները չպետք է անտեսվեն, քանի որ ԵՄ-ն իսկապես շատ մեծ կարեւորություն է տալիս ժողովրդավարական չափանիշներին»:

«Ամենայն հավանականությամբ, Բիլդտը Հայաստանով զբաղվող խորհրդականների պակաս ունի, հետեւաբար, նրա ունեցած տեղեկատվության որակը հիասթափեցնող է», - եղել է ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter