HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». որտեղ են «կերել-խմել» միջազգային դիտորդները

Արդեն տեւական ժամանակ է, ինչ խոսակցություններ են շրջանառվում, որ համապետական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար Հայաստան ժամանող միջազգային դիտորդները հիմնականում իրենց պահում են քաղաքական տուրիստների նման եւ աշխատանքի հետ իշխանությունների հաշին ակտիվ կերուխումների մեջ են լինում:

«ՉԻ» հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ այս անգամ դիտորդական առաքելություն իրականացրած միջազգային դիտորդների մեծ մասին ամենաշատը հանդիպել են Գյուղինստիտուտի հարեւանությամբ գտնվող «Յանս» համալիրում, որը, ըստ որոշ տեղեկությունների, պատկանում է Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանին:

Միջազգային դիտորդներին հաճախ կարելի էր տեսնել նաեւ Պռոշյան փողոցում «Ոսկե պատառաքաղ» օբյեկտի հարեւանաթյամբ եւ Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին` Գազի Կարենին պատկանող «Ֆլորենցիայում»:

Ըստ «ՉԻ» տեղեկությունների, դիտորդների կերուխումի համակարգողը ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն էր, որը բացի ՀՀԿ-ական պատգամավոր լինելուց, նաեւ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության դեկավարն է եւ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալն էր:

Հավելենք նաեւ, որ դիտորդներին հաճախ են տեսել նման օբյեկտներում` առանց պետական համարանիշներով մեքենաների, որոնք սպասարկել են տարբեր պաշտոնյաների զավակները:

Այսքանից հետո, ի դեպ, դեռ կարելի է զարմանալ, որ միջազգային դիտորդները ինչ-որ բաներ տեսել են այս ընտրությունների ժամանակ եւ զեկույցներում տեղ-տեղ խոսել են նաեւ որոշակի խախտումների մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter