HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». 5 մինուս 2

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ վերջին մեկ տարվա ընթացքում Սերժ Սարգսյանը ԼՂ հարցի հետ կապված գործադիր-փորձագիտական խումբ է ստեղծել, և բանակցային գործընթացի նրբությունները քննարկում է միայն այդ շրջանակի հետ:

Թերթի տեղեկություններով, խմբի մեջ են մտնում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ս. Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Խմբի աշխատանքներին որոշակի պարբերականությամբ մասնակցում է նաև ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, որը համակարգում է տվյալ հարցի հետ կապված PR աշխատանքները:

Հետաքրքիրն այն է, որ ԼՂՀ գործող իշխանությունների որևէ ներկայացուցիչ այս խմբի մեջ ներգրավված չէ: ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով ընթացող բանակցությունների սեղանի շուրջ Ղարաբաղի իշխանությունների բացակայությունը Ս. Սարգսյանի վարչակազմը բացատրում է միջազգային բարդություններով (իրականում բարդություններն առաջացել են միայն այն բանից հետո, երբ Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանը 1998թ. ԼՂՀ-ին ինքնակամ հեռացրել են բանակցային սեղանի մոտից):

Հետաքրքիր է` ի՞նչ բարդություն կա փորձագիտական քննարկումներին ԼՂՀ նախագահին և ԱԳ նախարարին ներգրավելու մեջ: Մյուս կողմից` ԼՂՀ գործող իշխանություններն էլ կարծես առանձնապես դժգոհ չեն, որ ԼՂ հարցի հետ կապված իրենց տեղեկատվության հիմնական աղբյուրը զանգվածային լրատվության միջոցներն են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter