HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Քաղաքը բեռնաթափելու ձևը գտան

Սոցիոլոգ Գևորգ Պողոսյանի հրապարակած տվյալների համաձայն, իրենց անցկացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երևանցիների 15,5 տոկոսն արդեն որոշում է կայացրել հեռանալ Հայաստանից, ևս 32,5 տոկոսն էլ պատրաստ է հեռանալ առաջին իսկ հնարավորության դեպքում:

«ՉԻ» - Սրանք իսկապես զարմանալի թվեր են: Զարմանալի է, որ չնայած իշխանությունների հետևողական ջանքերին և Երևանի քաղաքապետի բուռն գործունեությանը, երևանցիների 52 տոկոսը չի պատրաստվում լքել Հայաստանը:

Եվ այնուամենայնիվ` պետք է խոստովանել, որ Երևանի քաղաքապետը որոշակի հաջողությունների հասել է: Եթե հիշում եք, նա իր հիմնական խնդիրը համարում էր Երևանի «բեռնաթափումն» ու խցանումների վերացումը, և փաստորեն լուրջ արդյունքների է հասել: Եթե երևանցիների 48 տոկոսը (530 հազար մարդ) հեռանա երկրից, Երևանը կդառնա «կուկլա» քաղաք:

Պարզապես պետք է այդ մարդկանց համար հնարավորություններ ստեղծել, այսինքն` մետրոյի ողեվարձը թանկացնելուն զուգահեռ նաև ավիատոմսերն էժանացնել: Կարծում ենք` Նարեկ Սարգսյանն էլ դեմ չի լինի: Ըստ Թամամյանի նախագծի` Երևանի բնակչությունը պիտի 300 հազար լիներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter