HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարարն անդրադարձել է Հայաստանի նախագահական ընտրություններին

Անդրադառնալով Հայաստանում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարար Դեյվիդ Լիդինգթոնը մասնավորապես ասել է, որ այս ընտրությունները ևս մեկ քայլ առաջ էին Հայաստանում ժողովրդավարության կայացման գործընթացում:

Դեյվիդ Լիդինգթոնը նշել է. 

«Փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունները ևս մեկ քայլ առաջ էին Հայաստանում ժողովրդավարության կայացման գործընթացում: Քարոզարշավը բաց էր և ազատ, ընտրողների մասնակցությունը բավարար: Ես ակնկալում եմ, որ պաշտոնական արդյունքները կարտացոլեն հայ ընտրողների կամքը»:

«Ես ողջունում եմ միջազգային դիտորդական առաքելության նախնական հաշվետվությունը, որը եզրահանգեց, որ այս ընտրություններն առանձնացան հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքով, բայց միաժամանակ մատնանշեց թերացումներ ընտրությունների ադմինիստրացիայի մեջ, ինչպես նաև քաղաքական միջամտության դեպքեր: Ես սպասում եմ առաքելության վերջնական հաշվետվությանը և քաջալերում Հայաստանի իշխանություններին կառուցողական արձագանքել հնարավոր առաջարկություններին»:

Բրիտանիայի կառավարությունը պատրաստակամ է աշխատել Հայաստանի իշխանությունների հետ՝ խթանելու տնտեսական բարեփոխումները, որոնք կաջակցեն Հայաստանին Եվրամիության հետ առավել սերտ հարաբերություններ զարգացնելու գործում»:

Լուս.՝ www.scottish.parliament.uk

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter