HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բոտուլիզմի դեպքեր՝ Լոռու և Կոտայքի մարզերում. 4 մարդ հիվանդանոցում է, 1-ը մահացել է

Չնայած բազմաթիվ հորդորներին՝ կրկին բոտուլիզմի դեպքեր են արձանագրվել: Փետրվարի 20-ին Լոռու մարզում արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 1 դեպք՝ 4 տուժածով, որից մեկը՝ մահվան ելքով:

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումն է:

Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչները փետրվարի 18-ին սննդում օգտագործել են տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածո: Փետրվարի 19-ին հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները` թուլություն, գլխացավ, գլխապտույտ, փսխում, երկտեսություն, կլլման ակտի խանգարում:

Փետրվարի 20-ին բոլոր չորս հիվանդները շտապօգնության մեքենայով տեղափոխվել են «Վանաձորի» բժշակական կենտրոն, որտեղ անմիջապես ստացել են հակաբոտուլինային շիճուկ: Փետրվարի 21-ին հիվանդներից մեկը (92 տարեկան) մահացել է, իսկ երկուսը (70 և 54 տարեկան) տաղափոխվել են Երևան՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն և «Էրեբունի» բժշակական կենտրոն:

«Էրեբունի» բժշակական կենտրոն հոսպիտալացված հիվանդի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն հոսպիտալացված հիվանդինը` միջին ծանրության: «Վանաձորի» բժշակական կենտրոն հոսպիտալացված հիվանդի առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Փետրվարի 22-ին բոտուլիզմի մեկ դեպք` մեկ տուժածով, արձանագրվել է Կոտայքի մարզում: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված թթու ծիծակի պահածոյի օգտագործումն է:

Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչները ընտանիքի չորս անդամներով փետրվարի 21-ին սննդում օգտագործել են տնային պայմաններում պատրաստված թթու ծիծակի պահածո: 22.02.13թ.-ին մեկի մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները` թուլություն, գլխացավ, գլխապտույտ, փսխում, երկտեսություն:

Հիվանդը անմիջապես հոսպիտալացվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ ստացել է հակաբոտուլինային շիճուկ, բուժումը շարունակվում է:

ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է.

• Մի օգտագործեք սննդում տնային պայմաններում պատրաստված պահածոներ:

• Պահածոյացված սննդամթերքը նախքան ուտելը տեղափոխեք այլ կաթսայի մեջ և եռացրեք 20-25 րոպե:

• Առաջին իսկ ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմեք բժշկի:

Վճռական լինենք և բացառենք բոտուլիզմի դեպքերը:

Առողջապահության նախարարություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter