
Ընդդիմության հանրահավաքը մեկնարկել է
Ազատության հրապարակում մենկարկել է ընդդիմության հանրահավաքը: Քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը բարձրացավ հարթակ և համբուրեց Հայաստանի դրոշը: Հանրահավաքը վարում է «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նա ասաց, որ իրենց բերած ճանապարհը տանելու է միայն դեպի հաղթանակ, քանի որ դրան այլընտրանք չկա, դրա այլընտրանքը Հայաստանի կործանումն է:
«Ուստիև բոլորս գնալու ենք այդ հաղթանակի ճանապարհով, այն հաղթանակի, որը ամսի 18-ին սկսեցինք կերտել»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ընդամենը 2 ամիս առաջ, երբ սկսվեցին նախընտրական հանրահավաքները, ոչ ոք չէր հավատում, որ ժողովուրդը հաղթելու է, բայց Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ հնարավոր է:
Հավաքված մարդիկ Արմեն Մարտիրոսյանի հետ վանկարկում էին «Հայաստան», «հաղթանակ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել