HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». Իշխանությունը երկխոսություն դեռ կաղերսի

Եթե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չհամաձայնի երկրում արտահերթ ընտրություններ անցկացնել, ՀԱԿ-ն ունի՞ այն ռեսուրսը, որ իր ակնկալիքը պարտադրի իշխանությանը: «Ես կարծում եմ` ոչ թե ՀԱԿ-ն է պարտադրելու, այլ` ժողովուրդը, և Ս. Սարգսյանն այդ ժամանակ ինքն է խնդրելու, որ ժողովրդի հետ երկխոսություն տեղի ունենա, և որ այդ հարցում ՀԱԿ-ը միջնորդի դեր ստանձնի:

Բայց այդ ժամանակ Ս. Սարգսյանը, դժբախտաբար, ժամանակը կորցրած կլինի: Նա պետք է գիտակցի, որ մենք բացել ենք երկխոսության դուռը ու սպասում ենք, որ ձևավորվի պատվիրակություն, և լինի ոչ թե հրապարակային` վիրտուալ երկխոսություն, այլ բուն գործընթացի` արտահերթ ընտրությունների վերաբերյալ: Կարծում եմ` դա շատ իրատեսական է»,- թերթի հետ զրույցում հայտարարել է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter