
Արմեն Մարտիրոսյան. «Այսօր մեր այս պայքարին միացել է Հայ հեղափոխական դաշնակցությունը»
«Այսօր մեր այս պայքարին միացել է Հայ հեղափոխական դաշնակցությունը»,- «Ժառանգության» հրավիրած հանրահավաքում հենց նոր հայտարարեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա հայտարարությունից հետո մարդիկ սկսեցին վանկարկել «միացում»:
Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ՀՅԴ ներկայացուցիչը ելույթ կունենա հանրահավաքի ժամանակ:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ի հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը վստահություն էր հայտնել, որ իրենց պայքարին կմիանա նաև ՀՅԴ-ն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել