HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդակցություն Մայր տաճարի վերականգնման հարցերի շուրջ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի  հետազոտական եւ վերականգնողական  աշխատանքների համակարգման նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարի մոտ փետրվարի 22-ին  կայացավ խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ նախագահի օգնական Ա. Բերբերյանը, ՀՀ քաղաքաշինության, մշակույթի, արտակլարգ իրավիճակների  նախարարությունների,  Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի պատասխանատուները եւ հատուկ այդ նպատակով  ստեղծված մասնագիտական աշխատանքային խմբի անդամները:

Նախարար Սամվել Թադեւոսյանը կարեւորեց  ողջ հայության համար բացառիկ նշանակություն ունեցող Էջմիածնի Մայր Տաճարի հետազոտման եւ վերականգնողական աշխատանքներում մասնագետների ակտիվ ներգրավվածությունը: Տեղեկացնենք, որ Մայր Տաճարի  վերականգնման  համար  Հանրապետության նախագահին էր դիմել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը: Հանրապետության նախագահի  կարգադրությամբ ստեղծվել է Մայր Տաճարի գմբեթների եւ տանիքների ամրակայման եւ վերանորոգման հարցերով հանձնաժողով` ՀՀ քաղաքաշինության նախարարի ղեկավարությամբ:

Խորհրդակցության ընթացքում մանրամասն  ներկայացվեց աշխատանքային խմբի անդամների առաջարկությունները եւ առաջադրված խնդրի բացահայտմանը նպատակաուղղված հատուկ մոտեցումներն ու դրանց լուծման ուղիները:  Կարեւորվեց Մայր Տաճարի համաշխարհային ժառանգության պատմամշակութային հուշարձան լինելու հանգամանքը, որը  պահպանվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, ուստի վերականգնողական աշխատանքներում շեշտվեց ժամանակակից նյութերի միջամտության անթույլատրելիությունը:

Առաջարկվեց ստեղծել  իրավասու մասնագետներից  կազմված մոբիլ համակարգող խումբ, որը տեղում կհետեւի հետազոտական աշխատանքների իրականացմանը, կառաջադրի վերականգնողական աշխատանքներին առնչվող ինժեներա եւ հիդրոերկրաբանական, նյութաբանական եւ այլ նեղ մասնագիտական խնդիրների լուծումներ: Նշված խումբը հենք կնախապատրաստի հուշարձանի վերականգողական աշխատանքների համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման համար:

Քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter