HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերապատրաստման դասընթացներ` Վրաստանի հայկական դպրոցների ուսուցիչների համար

ՀՀ կրթության  և  գիտության  նախարար  Արմեն Աշոտյանի  և  Վրաստանի    կրթության և գիտության նախարար Դիմիտրի Շաշկինիի միջև  ձեռք  բերված  պայմանավորվածությունների  շրջանակում Քութայիսի քաղաքի  Զ. Ժվանիայի անվան պետական  կառավարման դպրոցում մեկնարկել են Վրաստանի հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացները:

32-ժամյա վերապատրաստման դասընթացները, որոնք իրականացնում է ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի աշխատանքային խումբը, նախատեսված են «Հայոց պատմություն», «Հայոց լեզու», «Գրականություն» առարկաներ և տարրական դպրոցում դասավանդող  ուսուցիչների համար:

Դասընթացներին մասնակցում է Ախալքալաքի, Ախալցխայի և Թբիլիսիի հայկական դպրոցների 92 ուսուցիչ:

Վերապատրաստման դասընթացներն առաջին անգամ կազմակերպվել են 2010 թվականին, որին մասնակցել է Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ասպինձայի, Բորժոմիի, Մառնեուլի, Թբիլիսիի և Ախալցխայի 100 ուսուցիչ:
Վերապատրաստման դասընթացներն իրականացվում են երկու կողմերի համաֆինանսավորմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter