«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը հայտնվել է անհեթեթ վիճակում
Սերժ Սարգսյանը հայտնվել է անհեթեթ վիճակում. նրան վերընտրվելու առթիվ չեն շնորհավորել ոչ կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ը, ոչ էլ այն կուսակցությունները, որոնց ղեկավարները ՀՀԿ համամասնական ցուցակով դարձել են պատգամավոր:
Ոչ Արտաշես Գեղամյանի ԱՄԿ-ն, ոչ Խոսրով Հարությունյանի ՀՔԴՄ-ն, ոչ էլ անգամ ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ն ծպտուն չեն հանում՝ այդպես անուղղակի ընդունելով, որ այս նախագահական ընտրությունները ևս կեղծված են:
Փոխարենը Սարգսյանին շնորհավորել են Ռամկավոր ազատական և Սեդրակ Աճեմյանի Հնչակյան կուսակցությունները: Այս հանգամանքն ուշագրավ է այն առումով, որ այդ երկու ավանդական կուսակցությունների ստվերային «համակարգողը» ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է, որն էլ հիմա ջանք ու եռանդ չի խնայում Ս.Սարգսյանին հաճոյանալու և այդպես վարչապետի պաշտոնը պահելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել