«Չորրորդ ինքնիշխանություն». բա որ գիտակցաբար քաշքշեն
«Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը ինքը չի հասկանում՝ ինչ է անում»,- հայտարարել է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը:
«ՉԻ» - Սամվել Դարբինյանը բոլոր հիմքերն ունի պնդելու, որ վանաձորցիներն անհասկացող ու անգիտակից են, որովհետև Վանաձորի քաղաքապետն ընտրովի պաշտոն է, և եթե մարդիկ այդ պաշտոնում իրեն են ընտրել, ուրեմն իսկապես էլ «անգիտակից են»:
Բայց այս պնդումը ճիշտ կլիներ միայն մի դեպքում. եթե վանաձորցիներն իսկապես էլ նրան ընտրած լինեին: Հենց միայն այն փաստը, որ քաղաքապետն իր ընտրողներին անհասկացողներ է անվանում, ապացուցում է, որ նա թքած ունի մարդկանց ձայների վրա և իրականում այլ մեխանիզմներով է «ընտրվել»:
Այսպես թե այնպես, այս պատմության մեջ ամենաանգիտակիցը հենց Սամվել Դարբինյանն է, որովհետև մի կողմից՝ Սերժ Սարգսյանն է «ականջները քաշելու» վատ արդյունքների համար, մյուս կողմից՝ այդ հայտարարությունից հետո վանաձորցիները որտեղ բռնեն, «գիտակցաբար են մոտենալու» իրենց քաղաքապետին: Եվ կապ չունի՝ հասկանալո՞վ են անելու, թե՞ առանց հասկանալու:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել