HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». մանրամասներ՝ Արտաշատի քաղաքապետի և Հովիկ Աբրահամյանի եղբոր միջև տեղի ունեցած միջադեպից

Երեկ որոշ մանրամասներ հայտնի դարձան Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանի և Ջոնիկ Աբրահամյանի՝ Հովիկ Աբրահամյանի եղբոր միջև տեղի ունեցած միջադեպից: Ըստ այդմ, ծեծն ու քաշքշոցը տեղի են ունեցել Արտաշատ քաղաքի ՀՀԿ շտաբում:

Նրանց վեճը փոքր-ինչ հին պատմություն ունի. աշնանը տեղի ունեցած ավագանու ընտրությունների ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Գագիկ Մուրադյանը հրաժարական է տալու, և նոր ընտրությամբ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, պետք է դառնա քաղաքապետ:

Գագիկ Մուրադյանը հրաժարական չի տվել, որովհետև դրա դիմաց ցանկացել է ԱԺ-ում աշխատակազմի ղեկավարի կամ որևէ այլ ադեկվատ պաշտոն: Նախորդ օրը, նախագահական ընտրությունների հետ կապված, Ջոնիկ Աբրահամյանը վերջինիս հարցրել է, թե ինչու «կարգին» արդյունքներ չի ապահովել, իրենց սևերես է արել:

Գ.Մուրադյանն էլ բավական կտրուկ հակադարձել է, թե՝ «ի՞նչ էիր ուզում, մենակ եմ աշխատել սաղ նախընտրական շրջանում, գայիք-օգնեիք»: «Ո՞նց ես մենակ աշխատել...», և վեճը վերածվել է ծեծկռտուքի:

«Հրապարակը» զանգահարեց քաղաքապետ Գագիկ Մուրադյանին, վերջինս շատ արագ, նախապես դասը լավ սերտած աշակերտի նման պատասխանեց «Հրապարակի» հարցին. «Նման բաներ չեն եղել, մեր հարաբերությունները միմյանց հետ շատ լավ են, մենք այս ընտրություններում շատ լավ արդյունքներ ենք ապահովել, ես էլ երեք տարի դեռ ունեմ պաշտոնավարելու»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter