HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտովթար Երևանում. 2 զոհ, 1 վիրավոր

Փետրվարի 22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը:

Չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 34 TU 967 պետհամարանիշով և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները:

Փրկարարները «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել անձը չպարզված 2 ուղևորի դիեր:

«ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Գ. Վարդանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սուրբ Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter