Դանակի 18 հարված
Երեկ՝ ժամը 17:30-ին, «Կապանի բժշկական կենտրոնից» ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մ. Ստեփանյան փողոցի թիվ 16 շենքում սպանություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դրանից մոտ 1 ժամ առաջ 28-ամյա Կարեն Ա.-ն իր բնակարանում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով 18 անգամ հարվածել է 59-ամյա Հենրիկ Մկրտչյանի մարմնի տարբեր մասերին և սպանել նրան:
«Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել