Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարը խախտել է 400 անգամ
Փետրվարի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում թշնամու ակտիվությունը կասեցվել է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել