Ինքնաշեն «ՈւԱԶ»-ը շրջվել է
Երեկ՝ ժամը 15:00-ի սահմաններում, 21-ամյա Գրիգոր Գ.-ն ցանկացել է փորձարկել իր կողմից պատրաստված ինքնաշեն «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան, սակայն մեքենայի շարժիչն անջատվել է և չկարողանալով արգելակել՝ ավտոմեքենան մոտ 100 մ հետ է գնացել, հարվածել քարին ուշրջվել:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում են ոստիկիանության լրատվության վարչությունից եւ նշում, որ կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել