HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում 3 օր առաջ հնչած կրակոցների գործով 2 մարդ է ձերբակալվել

Փետրվարի 20-ին ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր ստացվել Աշոտ և Հովհաննես Դ.-երի ու Սարգիս Ա.-ի կողմից Ա. Գրիգորյանի նկատմամբ խուլիգանություն կատարելու մասին, որի ընթացքում հնչել էին կրակոցներ, իսկ փետրվարի 21-ին հաղորդում էր ստացվել, որ նշված խուլիգանությանը մասնակից է եղել նաև Պետրոս Ն.-ն, որն իր մոտ եղած ատրճանակից արձակել էր կրակոցներ դեպի օդ և գետին:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 22-ին Աշոտ և Հովհաննես Դ.-երը, Սարգիս Ա.-ն և Պետրոս Ն.-ն ներկայացել են բաժին, որտեղ Պետրոս Ն.-ն ներկայացրել է «Մակարով» ատրճանակ՝ դատարկ պահունակով, և հայտարարել, որ փետրվարի 20-ին նշված ատրճանակով կրակել է ինքը:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել են փորձաքննություններ:

Աշոտ Դ.-ն և Պետրոս Ն.-ն ձերբակալված են: Հովհաննես Դ.-ն և Սարգիս Ա.-ն ստորագրությամբ բաց են թողնվել:

Ոստիկանությունը հայտնում է, որ Շիրակի մարզի քննչական բաժնում նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter