HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գրանիշ խուժանական»

Այսօր «Ակումբում» տեղի ունեցավ «Գրանիշ» գրական հանդեսի «Գրանիշ խուժանական» համարի շնորհանդեսը: Համարն ունի թեմատիկ առանձնահատկություն:

Հանդեսի հեղինակ Արքմենիկ Նիկողոսյանն ասաց, որ համարը «Գրանիշ խուժանական» են կոչել՝ ելնելով մեր գրական ընթացքի զարգացման յուրահատկություններից և նպատակ ունենալով նպաստել հասարակության մեջ էրոտիկայի վերաբերյալ որոշակի կարծրատիպերի վերացմանը:

Իսկ հարցին, թե ինչ թեմաներ տեղ կգտնեն հանդեսի հետագա համարներում, հանդեսի մեկ այլ հեղինակ Հասմիկ Հակոբյանը պատասխանեց, որ թեմաները իրենց յուրահատկությամբ տարբերվելու են, և չի բացառվում, որ հանդեսն անդրադառնա քաղաքականությանը ևս:

Ինչպես շնորհանդեսի հյուրերը, այնպես էլ հանդեսի հեղինակները նշեցին, որ թե երիտասարդների, թե մեծահասակների շրջանում կա գրականության միջոցով էրոտիզմի էությունն ընկալելու մեծ պահանջարկ:

«Չգիտես ինչու, մարդիկ էրոտիզմը ընկալում են ինչ-որ «խուժանական» երևույթ, որտեղ միայն վատն է արտահայտված և չարիք է սերմանում: Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք այս հանդեսի միջոցով հասարակության մեջ փոխել այդ կարծիքը»,- ասաց հանդեսի հեղինակ Կարեն Անտաշյանը:

Կիմա Խաչատրյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter