Պատահար Ստեփանավան քաղաքում
Փետրվարի 24-ին` ժամը 15.00-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Ստեփանավան քաղաքում գտնվող գազալցակայանում ժամը 14.15-ի սահմաններում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ Ստեփանավան քաղաքի Վիրահայոց փողոցում գտնվող «Ղարաքեշիշյան» ՍՊԸ գազալցակայանում պայթել է Ստեփանավան-Երևան երթուղու «ԳԱԶել» մակնիշի 1320Լպետհամարանիշի ավտոմեքենայի գազի բալոնը. զոհեր և տուժածներ չկան:
Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնիտնօրենը և պետական հրդեհային ևտեխնիկական անվտանգության տեսչության պետը:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել