Ավտոտնակում 39-ամյա տղամարդը կախվել է
Ժ. Հակոբջանյանից Փրկարար ծառայությունը երեկ՝ ժամը 22:38-ին, ահազանգ է ստացել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 49/1 շենքի բակում` ավտոտնակի մեջ, իր տղան ինքնասպան է եղել (կախվել է). ավտոտնակի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած փրկարարների ուժերով բացվել է ավտոտնակի դուռը, դուրս բերվել 1972 թվականին ծնված Վահե Հակոբջանյանի դին և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: Այս մասին հայտնում են Արտակարգ ալիք լրատվական կենտրոնից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել