HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարար Արամ Հարությունյանը մեկնել է Գերմանիա

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը փետրվարի 25-28-ը պաշտոնական այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այցի օրակարգում նախատեսված է Արամ Հարությունյանի հանդիպումը Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության ու  միջուկային ռեակտորների անվտանգության դաշնային նախարար Պետեր Ալմայերին: 

Փետրվարի 26-ին Բեռլինում  ՀՀ բնապահպանության  նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության շրջակա միջավայրի, բնության պահպանության ու  միջուկային ռեակտորների անվտանգության դաշնային նախարարության  միջև կստորագրվի համագործակցության հռչակագիր:

Այցի շրջանակում նախատեսված է այցելություն աղտոտման համալիր կանխարգելման և հսկման ենթակա կազմակերպություն` ծանոթանալու լավագույն տեխնոլոգիաների և արտանետումների ու արտահոսքերի գրանցման ավտոմատ համակարգին:

Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության զարգացման, երկու երկրներին վերաբերող ընդհանուր հետաքրքրությունների համակարգման և բնապահպանության  ոլորտի մասնագետների փորձի փոխանակման  խնդիրներ. մասնավորապես՝ համագործակցություն Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հետ, Համագործակցություն InWENT կազմակերպության հետ համագործակցություն Կովկասի տարածաշրջանում կենսաբազմազանության պահպանության գերմանական նախաձեռնության շրջանակներում իրականացված  բնության հատուկ պահպանվող տարածքների ընդլայնման (ՙԱրփի լիճ՚ ազգային պարկ)  վերաբերյալ:

Գերմանիա կատարած այցի ընթացքում նախարարին ուղեկցում է Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը: Այս մասին հայտնում է բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter