Մոտ 5 միլիոնի վնաս. բնապահպանական պետական տեսչության բացահայտումները
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 11.02-22.02.2013թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 400 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել շուրջ 5.13 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 7 գործով հաշվարկվել է 3.49 մլն դրամ ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս, իսկ բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման 4 գործի համար հաշվարկվել է 963.5 հազար դրամ ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս:
Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 172.5 հազար դրամ գումարի բնությանը պատճառված վնաս:
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 139.5 հազար դրամ գումարի բնությանը պատճառված վնաս:
Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Կոտայքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 96 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Անտառների վերահսկողության բաժնի կողմից աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 199.3 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 63.84 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որս
Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում որսի կանոնների արձանագրված խախտումների արդյունքում առգրավված 3 հատ որսորդական հրացանը սահմանված կարգով հանձնվել է Արմավիրի մարզային ոստիկանություն, իսկ Երևանի ՏԲ հետ Երևան քաղաքի շուկաներում իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում առգրավված 64 հատ «սիգ» տեսակի ձկները սահմանված կարգով հանձնվել են 14 գիշերօթիկ դպրոց:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված ձկան ապօրինի որսի իրականացման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 1 դնովի ցանց:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ձկան ապօրինի որսի գործով առգրավվել է 1 ինքնաշեն ցանց, 1 հատ էլեկտրական մարտկոց, 1 հատ էլեկտրական փոխարկիչ, իսկ 91 հատ գետի «կողակ» տեսակի ձկներ սահմանված կարգով հանձնվել են Իջևան քաղաքի «ՍՈՍ» մանկական ավանին:
Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 4.45 մլն դրամ գումար: Այս մասին տեղեկացնում է ԲՆ մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել