
Դասադուլին պատուհանից հետևող ուսանողներին` «միացեք»
Այսօր Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքից մեկնարկել է ուսանողների անժամկետ դասադուլի ակցիան:
Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի դռները փակ էին, և ուսանողներին թույլ չէին տալիս ելումուտ անել, սակայն պատուհաններից նրանք վանկարկում էին` «Ձեզ հետ ենք»: Նույն իրավիճակն էր նաև Երևանի պետական բժշկական համալսարանում: Դարպասները փակ էին, բուհի ուսանող Հակոբ Գյոզալյանին նույնիսկ ուսանողական տոմսով թույլ չտվեցին մուտք գործել մասնաշենք` պատճառաբանելով, որ շինարարություն է ընթանում, իսկ միանալ ցանկացող ուսանողներին կարգադրում էին մտնել լսարաններ:
Դասադուլավորները շարժվեցին ԵՊՀ «սև շենք»` ԵՊՀ պատմության ֆակուլտետի մասնաշենք: Մասնաշենքի դուռը բաց էր, թեև հսկվում էր ոստիկանների կողմից:
Ուսանողները կարողանում էին դուրս գալ մասնաշենքից: Դասադուլ անողները նրանց կոչ էին անում` միացեք»:
Դասադուլ անող ուսանողներին միացել են նաև բնապահպան ակտիվիստները: Մարիամ Սուխուդյանը թեև բարձրախոսով կոչ է անում ուսանողներին «դուրս գալ բանտերից», բայց շենքի ներսում գտնվողները դասադուլին հետևում են պատուհաններից:
Այստեղից դասադուլի մասնակիցներnվ ուղևորվեցին Երևանի պետական ագրարային համալսարան, այնուհետև կգնան Ճարտարագիտական համալսարան:
Մեկնաբանել