
Ուսանողների կոչը` «եկեք բոյկոտենք»
Դսադուլ անող ուսանողները հասել են Երևանի պետական ագրարային համալսարան: Տեսնելով, որ համալսարանի դուռը փակ չէ` նրանք շնորհակալություն հայտնեցին համալսարանի ղեկավարությանը:
Հիշեցնենք, որ բժշկական համալսարանի և ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի մասնաշենքերի դռները փակ էին, երբ ուսանողներն այցելեցին այնտեղ:
«Սա արդեն առաջընթաց է»,- ասաց ելույթ ունեցող ուսանղներից մեկը` կոչ անելով Ագրարային համալսարանի ուսանողներին միանալ իրենց:
Նրանք հայատարերցին, որ իրենց կողքին կան իրավաբաններ: Եվ եթե դասադուլին միանալ ցանկացող ուսանողները վախենում են, որ կունենա խնդիրներ, ապա կարող են դիմել իրենց միացած իրավաբաններին:
«Մենք հստակ պահանջ ունենք,- հայտարարում են ուսանողները, - անվավեր ճանաչել վերջին ընտրությունները: Եկեք բոյկոտենք: Մեզ համար բոյկոտելու միակ ձևը դասադուլն է, միացեք»:
Մեկնաբանել